07 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Առաջին փոխվարչապետի խնդրանքը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան հարթակում գրառում է թողել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Ինչպես մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցելիս մեր մասնավոր խոսակցության ժամանակ, այնպես էլ հիմա հրապարակավ հավաստում եմ, որ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքներով բանտարկված կամ զանազան արարքների համար քաղաքական պատճառներով պայմանավորված ոչ համաչափ պատիժ ստացած մարդկանց ազատության հարցը մեր առաջնային օրակարգում է։

Նորից ու նորից հավաստում եմ՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։ Հին համակարգը, միևնույն է, տեղի է տալու։ Հարցը, միևնույն է, լուծվելու է, և որևէ մեկը դրա համար իր առողջությանը անդառնալի վնաս հասցնելու կարիքը չունի։

Հ.Գ. Տեղեկացնեմ, որ բացի անձնական երաշխավորությամբ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, փորձում եմ/ենք հասկանալ մյուսների հարցում կիրառվելիք ամենաարդյունավետ մեխանիզմները։ Առաջիկայում այս նպատակով հանդիպելու եմ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, ինչպես նաև Սասնա Ծռերի փաստաբաններին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ