21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ազգային ժողովում ճիշտ խոսելու արվեստ են սովորեցնում

ԱԺ ՀԱԿ խմակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Ազգային ժողովում հանդես եկավ հորդորով:  ՛՛Ես միշտ կռիվ եմ տալու ու պայքարելու եմ այն երևույթների ու կառույցների դեմ, ովքեր իմ ելույթի անկախության նկատմամբ ոտնձգություն են անելու, ոտնահարելու են պետականությունն ու անկախությունը՝ անկախ անձից ու կառույցից, ու այդ առումով ես օպոզիցիա չեմ, իշխանություն եմ ու տեր եմ այդ արժեքներին՛՛,-ասաց պատգամավորն ու հավելեց. ՛՛Խնդրում եմ այս դահլիճում հայրանունները ռուսականներով չօգտագործել, ոչ թե Ռոբերտ Նիկոլայի, այլ պարոն Նազարյան, մեր լեզուն պահպանենք այստեղ, ոչ թե նախագահն, այլ նախագահը, ոչ թե վերաբերվում է, այլ վերաբերում է, ոչ թե գույքերը, այլ գույքը, ոչ թե հրավերքները, այլ հրավերը, սա է անկախության արժեքը, մանավանդ որ դեռ չենք մտել Մաքսային՛՛:  

 Իսկ երբ իր ելույթում Մանուկյանը խոսելով Ձորագեսի մասին ասաց ՛՛կուկլա՛՛ բառը, նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Մանուկյանը հակասում է ինքն իրեն: 

 ՛՛Մեր լեզուն մեր խոսքին հակասում եք՛՛,-ասաց նա: Մանուկյանն էլ արձագանքեց, թե քանի որ չակերտների մեջ է օգտագործում, կարող է անգլերենով էլ բառեր ասել: 

՛՛Լեզվի առումով ինձ հետ չեք կարող մրցել՛՛,-նետեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ