Նախարարը հրաժարական կտա՞, եթե…
”Ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքներն են փոխվելու: Այն ապրանքները, որոնք ներկրվում են երկրներից, որոնց հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, իսկ դրանք ԱՊՀ երկրներն են, ապրանքների մաքսատուրքները կլինեն զրո, ինչպես որ կան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա նշեց, որ 11 հազար ապարանքատեսակների 60%-ի մաքսատուրքները ՄՄ տարածքում ավելի բարձր են, քան ՀՀ-ում:
Վահրամ Ավանեսյանը ընդգծեց, որ ՀՀ-ն այսօր պատրաստում է ապրանքատեսակների խումբ, որոնց շուրջ նկատմամբ մաքսատուրքերը բացառելու հայտ պետք է ներկայացնի Մաքսային միությանը, դրանց թվում են սննդամթերքը, դեղորայքը, հումքային ապրանքները:
Վահրամ Ավանեսյանը ընդգծեց, որ ՄՄ-ին անդամակցությունից հետո ապրանքների գնաճը կկազմի առավելագույնը 1.5 տոկոս:
Հարցին, թե նախարարը հրաժարական կտա, եթե գնաճը չափը ավելի բարձր լինի, նա ընդգծեց. ՛՛Եթե մաքսատուրքերը մեր կանխատեսածից բարձր լինեն ես հրաժարական չեմ տա:
Նախ նշեցի, որ խոսքը Հայաստանի ինֆլյացիայի մասին չէ, այլ կոնկրետ այդ ապրանքերի: Այսինքն, եթե Հայաստանում ինֆլացիան կազմեր 4%, ապա կլինի դրան գումարած 1.5: Եվ հետո կանխատեսման համար կամ գնահատական տալու համար չեմ պատրաստվում հրաժարական տալ: Եթե Հայաստանը չմտնի ՄՄ գազի գինը կբարձրանար և այդ ժամանակ՛՛: