21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Որոտանը շարունակում է աշխատել

Ազգային ժողովում այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շարունակեց իր հարցն՝ ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:  

Պատգամավորը նշեց, որ Որոտանի հիմնական արտադրական հզորությունը վաճառվել է,սակայն այս պահին արտադրվում է հոսանք, բայց մյուս կողմից չկա լիցենզավորված կազմակերպությունը, որ արտադրում է այդ հոսանքը: Նրան հետաքրքիր էր, թե ով է հիմա արտադրում Որոտանի նախկին հէկ-երի հոսանքը:

Նազարյանը նշեց, որ իր տեղեկատվության համաձայն՝ Որոտան կասկադի բաժնետեր է հանդիսանում ԱՄՆ-ում գրանցված մեկ ընկերություն, իրավաբանական անձ, ֆիզիկական անձ չկա: ՛՛100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ամերիկյան ընկերությանը՛՛:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ շարունակվում է Որոտանի գործունեությունը՝ գործող օրենքների համաձայն: ՛՛Կդիմեն մեզ նոր լիցենզիա ստանալու հայտով, նախկին լիցենզավորումը կդադարեցնենք ու կտրամադրենք նոր լիցենզիա: Առայժմ Որոտանն աշխատում է բնականոն ընթացքով՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ