05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երկրաշարժ Քարվաճառի մոտակայքում

Ս.թ. հունվարի 30-ից մինչև փետրվարի 5-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից 2-ը՝ 3 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Նույն ուժգնությամբ երեք սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրանում. հունվարի 31-ին Ահար քաղաքից 31 կմ դեպի հարավ-արևմուտք, փետրվարի 3-ին Խոյ քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք և փետրվարի 4-ին Թավրիզ քաղաքից 30 կմ դեպի արևելք: Փետրվարի 3-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Փետրվարի 5-ին նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառ քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք:

ՍՊԾ գործակալություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ