21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Երիտասարդ բժիշկների ՛՛Օգնության ձեռքը՛՛

Ս.թ. փետրվարի 8-ին և 9-ին, տեղի կունենա ՛՛Օգնության ձեռք՛՛ նախագծի արդեն 2-րդ նախաձեռնությունը, որի շրջանակում բժիշկ-կամավորականների թիմն անվճար բուժզննում և բուժսպասարկում կմատուցի Գյումրի քաղաքի ծերանոցի բնակիչներին, մանկատան և անապաստան երեխաներին: Առաջին փուլում կիրականացվի նախնական բուժզննում, որից հետո հիվանդները կստանան համապատասխան առաջին բուժօգնությունը:

Ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդները կընդգրկվեն երկրորդ փուլ, որը կմեկնարկի անմիջապես հովանավորներ գտնելուց հետո: Նշենք, որ ՛՛Օգնության ձեռք՛՛ նախաձեռնությունն իրականացվում է ՛՛Երիտասարդ բժշիկների հայկական ասոցիացիայի՛՛ և MPMS (Medical PR Marketing Solutions) ընկերության համատեղ ջանքերով։ 

Նախաձեռնության նպատակն է տրամադրել անվճար բուժզննում և ապահովել հետագա բուժում Երևանի և մարզերի անապահով մարդկանց։ Բոլոր օգնության ձեռք մեկնել ցանկացողները կարող են կապ հաստատել մեզ հետ ստորև նշված հեռախոսահամարներով։ +37491551217 +37499218740

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ