04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ուրիխանյանի ու նախարարի ՛՛խորհուրդները՛՛

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՀՀ-ում աշխատող քաղաքացիների հարցը, որոնց աշխատավարձերից 5% ստիպողաբար պահում են կուտակային կենսաթոշակային ֆոնդին փոխանցելու համար։

՛՛Այս պայմաններում քաղաքացիներին անակնկալ է մատուցվում աշխատավարձի պահումնները։ Խոսքը գնում է պարատադիր կուտակային կեսաթոշակային համակարգ կոչվածի մասին։ ՀՀ քաղաքացիների բացարձակ գերակշիռ մասը ցանկություն և հնարավորություն չունի վճարել սեփական քրտինքով առանց այն էլ անբավարար աշխատավարձից վճարել ինչ-որ հիմնադրամներին ու կազմակերպություններին՛՛,-ասաց նա:  

Ուրիխանյանը հարցրեց. կառավարության անդամներից որևէ մեկն այդ ՛՛չարաբաստիկ՛՛ համակարգից օգտվում է:  

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց. ՛՛ՀՀ օրենքը չարաբաստիկ անվանելը չգիտեմ ինչպես կարելի է որակել։ ԱԺ-ն օրենքն ընդունել է իմ հիշելով ավելի վաղ, երբ դուք չեք եղել և հետաքրքիր կլիներ՝ ձեր ձայնը լսել այն ժամանակ, երբ այն խմբակցությունը, որը դուք ներկայացնում եք, կողմ էր քվեարկել ձեր որակած չարաբաստիկ օրենքին, որին այսօր սխալ եք համարում՛՛:

Ինչ վերաբերվում է կառավարության անդամներին, ապա ըստ նախարարի, նրանցից 1974 թ-ից հետո ծնվածների մի մասն իր տեղեկություններով ընտրել են իրենց կառավարիչներին, այդ թվում նաև ինքը։ Ուրիխանյանն արձագանքեց, թե նախարարի գործն ու դերը չէ որևէ պատգամավորի խրատադաստիարակչական դաս տալը, և ինքը ոչ թե օրենքին է ասել չարաբաստիկ, այլ համակարգին։ Իսկ խմբակցության նախկին դիրքորոշման հետ կապված, պատգամավորն ասաց, որ այն ժամանակ որևէ մեկը չէր կարող գուշակել, թե երկիրն այս վիճակին կհասնի։

Ըստ նրա, նախարարների մի մասը ընտրել են իրենց կառավարիչներին, միայն իր հուշելուց հետո, իսկ մինչ այդ որևէ մեկը չէր դիմել։

Նախարարը հարցը հռետորական համարեց և ցանակացած քաղաքական բանավեճի ժամանակ կիրառելի։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ