08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Իմաստ էլ չունի պատասխանեմ ձեր հարցին

՛՛Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ը կառավարությանը լիազորել է կառամարման մանդատով և ոչ թե տնօրինմամբ: Բայց շատ հաճախ սեփական բուրդը պետականի հետ խառնվում է. խոսքը Որոտանի կասկադի մասին է: Այս վաճառքը  տարադիցիոն, ատկատային գործա՞րք է՛՛,-այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ նկատի ունենալով Որատան ՀԷԿ-ի վաճառքը:

Ի պատասխան ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, թե մեկ ու կես մլն դոլար շահույթ ունեցող կառույցի համար ներդրումներ անել հնարավոր չէ: ՛՛ ՛՛Որոտանի՛՛ կասկադն արդեն քառասուն տարեկան է դառնում, իսկ նման կասկադների համար քառուսունը սահմանային տարիք է: Սա է եղել պատճառը, որ որոշվել է վաճառել Որատանի գույքը՛՛:

Լյուդմիլա Սարգսյանը կրկին հարցրեց, թե ինչո՞ւ ԱԺ-ը տեղյակ չի եղել վաճառքից, երբ կառավարությունը լիազորված չէ տնօրինման իրավունքով: Նախարարն արձագանքեց. ՛՛Դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք, որ ինչ էլ պատասխանեմ՝ ձեզ համար մութ է մնում: Եթե մութ է մնում, իմաստ էլ չունի պատասխանեմ ձեր հարցին՛՛:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ