17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպանությունը կոծկվո՞ւմ է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ 2013թ. սեպտեմբերի 25-ին “Խոսրովի անտառ պետական արգելոց” ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ հրազենի մեկ կրակոցով սպանվել էր Գառնու տեղամասի տեսուչ Մխիթար Սեդրակյանը։ Դեպքից անցել է 5,5 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր էին սպանել նրան։

“Երեկ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում սպանված տեսուչի կինը՝ Թամարան, պատմեց, որ իր ամուսնու մահվան վկայականի մեջ գրված է, թե նա մահացել է արյան զեղումից. “Փաստաթուղթը ստացել եմ օրեր առաջ, ու երբ տեսա, թե ինչ է գրված, ապշել էի։ Ինչո՞ւ չեն գրել, թե ինչից է մահացել իմ ամուսինը, նրա դիակը գտել են, կրակոցի հետքերն էլ մարմնի վրա էին։ Ինչո՞ւ են թաքցնում։ Ես մոտ օրերս պետք է գնամ Արտաշատի բաժին և հասկանամ, թե ինչ է կատարվում։ Միգուցե այսպես ցանկանում են կոծկել գործը”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ