14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տնտեսվարողները մեծ վնասներ են կրում. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները դժգոհում են համայնքի էլեկտրական լարերի անմխիթար վիճակից, ինչի պատճառով պարբերաբար անջատումներ են լինում։

“Արդյունքում տուժում են համայնքի ձկնարտադրությամբ, ջայլամաբուծությամբ եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները՝ կրելով, նյութական մեծ վնասներ։
Օրինակ՝ ձկնաբույծներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի ձկնաբուծարանում մի քանի օր առաջ, երբ կրկին անջատումներ են եղել, 2 տոննայից ավելի ձուկ է սատկել։ Ամենահամեստ հաշվարկով՝ ձկնաբույծը մոտ 5 միլիոն դրամի նյութական կորուստ է ունեցել։ Ջրառատի ղեկավար Սամվել Գալստյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի լույսի ենթակայանները գերծանրաբեռնված են. “Եթե սովորաբար մի ենթակայանը պետք է 500 բաժանորդ սպասարկի, մեր համայնքում սպասարկում է 1500-ի”։
Բացի այդ՝ մի քանի օր առաջ էլ Ջրառատում և հարակից համայնքներում մարդիկ 40 ժամ էլեկտրաէներգիա չեն ունեցել։ Բայց, չնայած սրան, բնակիչները կանոնավոր վճարումներ են կատարում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ