25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից ապացույց կեղծելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ծանր հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վկա Ռ. Մ.-ն հաղորդում է տվել, որ հիշյալ բաժնի քննիչի կողմից կեղծվել է նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքը: Մասնավորապես, Ռ. Մ.-ն հայտնել է, որ քննիչը, արձանագրելով իր ցուցմունքը և օգտվելով իր կողմից գրավոր հայերենին չտիրապետելու հանգամանքից, դրանում մտցրել է կեղծ տվյալներ, թե իբր ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ա. Կ.-ն իրեն պատմել է նրա կատարած հանցագործության իրական հանգամանքները: Ըստ Ռ. Մ.-ի` քննիչն այդ կերպ իրենից մեղադրող ցուցմունք է ստացել ընդդեմ Ա. Կ.-ի, մինչդեռ իրականում ինքը քննիչին նման տեղեկություն չի հայտնել:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում` ապօրինի զենք պահելու, անձանց առևանգման և սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հ. Խ.-ի` տարբեր պետական ատյաններ ուղղված գրությունների հիման վրա: Դրանցում դատապարտյալը հայտնել է քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց կողմից իր նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու մասին:

Մասնավորապես, ըստ դատապարտյալի` իր վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում գործով վարույթն իրականացրած քննիչն ու այլ պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ապացույցներ կորզելու նպատակով: Իսկ հետագայում` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, ենթարկվել է բռնությունների` Վերաքննիչ դատարան և այլ ատյաններ ուղղված բողոքներից հրաժարվելու համար:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ