17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը մի լավ նյարդայնացել էր

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ԱԺ նիստի ժամանակ հուշեց, թե գոյություն ունի Գլոբալ զարգացման ինդեքս, որտեղ թվերը ոչ լավ պատկեր են ցույց տալիս ՀՀ-ի համար։

Նա հերթականությամբ նշեց, թե ինչ բացասական իրավիճակով է ներկայացված ՀՀ-ն տնտեսական մրցակցության հարցում, 144 երկրի մեջ 2010-11թթ-ին 98-րդ, 11-12` 92-րդ, 12-13թթ-ին` 91: ՛՛Միշտ և Վրասատանը և Ադրբեջանը մեզանից առաջ են։ Մի քիչ վատացել եք հետո մի քիչ լավացրել։ Ի՞նչի հիման վրա եք Դուք այստեղ նման բան ասում՛՛,-ասաց նա և նշեց, թե վերջին ցուցանիշով էլ ՀՀ-ից առաջ են Ռուասատանը, Ղազախստանը, Վարատանը, Ադրբեջանը, Թուրքիան։

Բագրատյանը շեշտեց, թե ե երեք ամսից դեռ Հայաստանին չեն էլ գտնելու 144 երկների հարյուրյակում, որի համար մեծ դեր կխաղան գազային պայամանագրերը և թեկուզ կուտակայինը, երբ երկու ընկերություն է աշխատում՝ մեկը ֆրանսիական, մյուսն էլ օֆշոր։

Նա հիշեցրեց, թե երկու ամիս առաջ ինչպես էր Կառավարությունը մի լավ նյարդայնացել, երբ նոյեմբերին Համաշխարհային բանակը հայտարարել էր, թե տնտեսության 60-63%-ը մոնոպոլիզացված է և որ տարածաշրջանում երկրորդ ամենավատն ենք։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ