Շարմազանովի խնդրանքը Շաբոյանին
Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում իրենց գործունեությունն ու նշեց, թե ինչ անելիքներ կան 2014-ին: Ապա պատգամավորները հարցերով դիմեցին Շաբոյանին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թե տնտեսական մրցակցության, թե հակամենաշնորհային դիրքի, թե գերիշխող դիրքի առումով ՀՀ-ը մոտ 15 կետով առաջ է անցել: Նա հարցրեց, թե քանի տարվա ընթացքում է նման իրավիճակ արձանագրվել:
՛՛Նաև ԱՊՀ երկրների շարքում ու Մերձբալթյան երկների շարքում այս պահին առաջատար ենք: Սա կարևոր է, ըստ իս, քանի որ յուրաքանչյուր տնտեսության զարգացման համար կարևորագույն գործոններից մեկը ազատ մրցակցության ապահովումն է :
Ինչպե՞ս եք պատկերացնում ապագայում ևս նմանատիպ գործունեության ապահովումը, որպեսզի ոչ միայն կարողանաք պահպանել, այլև լուծեք այն խնդիրները, որոնք որ իրոք կան մեր տնտեսության մեջ ՛՛,-հարցրեց Շարմազանովը:
ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, որ և Համաշխարհային տնտեսական ֆորմումի, և Դավոսի տնտեսական ֆորումի տվյալներով այս ցուցանիշներով ՀՀ-ը միշտ ետին դիրքերում է եղել:
՛՛Առաջընթացն ապահովել ենք երեք տարիների ընթացքում: Իրականում այս փոփոխությունը մեծ չափ է կազմում, սակայն քանի որ նախորդ տարիներին մշտապես հետ ենք եղել, մեծ առաջընթացի պարագայում էլ դեռևս ցածր դիրքերում ենք գտնվել: Հիմա բացարձակ դիրքերով, ոչ թե փոփոխություննորվ առաջընթաց ենք ապահովել, որոշ Արևելյան երկրների ու Մերձբալթյան երկրների հետ համեմատած նույնսիկ առաջատար ենք՛՛,-ասաց Շաբոյանը:
Նա խոստացավ, որ ամեն ինչ անելու են այս ցուցանիշները հետագայում էլ պահպանելու ու գերազանցելու համար:
Շարմազանովը խնդրեց նաև ԱԺ-ի հետ շարունակել ակտիվ համագործակցությունը, ինչին Շաբոյանն արձագանքեց՝ ՛՛սիրով՛՛:
Շարմազանովն արձանագրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ տնտեսության զարգացման համար հիմնական գործոններից մեկը՝ մրցակցային իրավիճակը, դրական միջավայր է ապահովել ու հույս հայտնեց, որ նմանատիպ զարգացումը ապագա տարիների ընթացքում շարունակական կլինի: