15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կոտրվածքները անհամեմատ շատ են

2013թ.-ի ընթացքում Հայաստանում գրանցվել է կոտրվածքի մոտավորապես 50-52 հազ. դեպք, ինչը մոտավորապես նույնն է 2012-ի կամ 2011-ի հետ համեմատած: Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը բացի թվային տվյալներից, ասաց, որ դեկտեմբերի կեսերից մինչեւ հունվարի կեսերը փողոցում գրանցված կոտրվածքները անհամեմատ շատ են եղել նախորդ տարիների հետ համեմատած:

 “Եղանակային պայմանների եւ փողոցների սառույցի հետեւանքով ավելի շատ վնասվածքներ են գրանցվել դրսում: Այս պահին թվեր չեմ կարող նշել, բայց դրանք միանշանակ շատ են եղել: Ձմռանը քայլելիս ցանկալի է, որ պայուսակը լինի ուսին, ձեռքերը ազատ լինեն, որ ընկելիս հնարավոր լինի պաշտպանվել: Նախընտրելի չեն բարակ եւ բարձր կրունկները, բարակ ներբանները: Ներբանը պետք է լինի խորդուբորդ, որ չսահի”,-ասաց նա:

 Չանայած սառույցին` փողոցում գրանցված կոտրվածքները բոլոր կոտրվածքների մեջ երկրորդ տեղում են, առաջին տեղում են կենցաղային պայմաններում առաջացած կոտրվածքները, երրորդ՝ արտադրական, հետո սպորտային, ճանապարհատրանսպորտային եւ այլն:

 Ռուբեն Գալստյանի խոսքով, աշխարհում կոտրվածքների պատճառով գրանցվող մահացությունները կազմում են 10%, Հայաստանում այն չի անցնում 8.5%-ը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ