29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի հակակշիռ սուրբ Վալենտինի

Տյառնընդառաջի տոնի առիթով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ”Հավատամք” կենտրոնի կողմից նախաձեռնվել է տասնօրյա միջոցառումների շարք: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեցին Մայր եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, միջոցառումների գեղարվեստական մասի պատասխանատու Արգիշտի Ազիզյանը և երգչուհի Ալլա Լևոնյանը:

”Տյառնընդառաջը հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից մեկն է և նշվում է ամեն տարի փետրվարի տասնչորսին: Երբ Քրիստոսը քառասուն օրեկան է դառնում` նրա ծնողները նրան  տանում են Աստծուն նվիրաբերելու և Սիմեոն ծերունին, որը շատ երկար էր ապրել, ընդառաջ է գնում նրան, ասում, որ կարող է մահանալ, քանի որ տեսավ տիրոջը: Ինչպես Սիմեոն ծերունին ընդառաջ գնաց Աստծուն, մենք էլ ներկա քրիստոնյաներս, կոչված ենք  Տիրոջն ընդառաջ գնալ”,-մեկնաբանեց Տեր Հակոբ քահանան:

Նրա խոսքով՝ վերջին  շրջանում բավականին տարածված կերպով նշվում է Սուրբ Վալենտինի տոնը և հայ առաքելական եկեղեցին ի հակակշիռ փորձում է խորությամբ երիտասարդությանը փոխանցել Տյառնընդառաջի խորհուրդը:

Քահանան հերքեց տարածված ասեկոսեները, թե իբր խարույկը խորհրդանշում է հեթանոսական ժամանակներ.

”Խարույկով մեր պաշտամունքը չէ, որ արտահայտում ենք խարույկի նկատմամբ, այլ Քրիստոսի լույսի , ջերմության խորհուրդը”:

Տասնօրյա միջոցառումներին իր մասնակցությունը կբերի նաև երգչուհի Ալլա Լևոնյանը, ով իրեն երջանիկ է համարում եկեղեցու կողքին լինելու համար:

”Ես այսօր շատ ուրախ եմ, որ մի փոքրիկ լումա կարողանում եմ ներդնել  այս գործում: Ինձ համար ազգապահպան նշանակություն ունեն հատկապես  Եկեղեցին և  բանակ ը և Աստված չարասցե,թե նրանցից մեկի ամբողջականությունը տուժող երևույթներ հայտնվեն: Ես միշտ պիտի փորձել եմ լինել մեր եկեղեցու, մեր բանակի կողքին”,- հավաստեց Ալլա Լևոնյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ