Հայոց Արծիվների կոչը
Բիբլիական հայոց հայրենիքը պաշտպանող ոգետենչ հայորդինե՛ր, “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը չի կարող անտարբեր լինել արյունախում թշնամի-հակառակորդի դիպուկահարից, շարունակաբար, զոհված հայոց հերոս-քաջորդիների կորստի նկատմամբ:
Ընդամենը մի քանի օր առաջ քրիստոնյա հայ ժողովուրդը հայոց անարատ հողին հանձնեց հերոսաբար զոհված Արմեն Հովհաննիսյանին:
Կանիբալիզմի օրենքներով ապրող ոսոխի դիպուկահարի հերթական զոհն է դարձել այս օրերին սյունեցի զինվոր-քաջորդի Կարեն Գալստյանը: Խորապես ցավակցելով նրանց հարազատներին, եւ միասնության ու արիության կոչելով մեծ կորստի տեր մեր հայրենակիցներին կրկին դիմում ենք ձեզ՝ Նժդեհապաշտ զինվորականնե՛ր, աչալուրջ եղեք եւ սահմանագծի մարտական դիրքերը հսկելու ժամանակ ձեր մարմնի բոլոր բջիջներով զգացեք թշնամուն: Միշտ գիտակցե՛ք, որ “Արիությունը վախի բացակայությունը չէ, արիությունը՝ վախի ներկայությանը դիմակայելն է”:
Դուք՝ որդիներ հայոց, քաջ գիտակցե՛ք, որ Ձեր խրամատների դիմաց կանգնած է երբեւէ ազգություն չունեցող հարեմապաշտ ոսոխը, եւ Արցախի հերոսամարտի հաղթանակը չջարդվող ոսկորի պես մխրճվել է անընդհատ թուլացող թշնամու կոկորդին: Զգոնության կոչ ենք անում Ձեզ՝ հայոց սահմանները պաշտպանող նվիրյալ զինվորականներ, ասելով, որ Ձեր պաշտպանած ամենօրյա խաղաղությունը ձեր թիկունքում ապրող ձեր ընտանիքների մեջ է, իսկ դուք՝ ամեն վայրկյան թշնամու դիպուկահարի տեսադաշտում եւ սողացող պատերազմի վտանգի առջեւ կանգնած եք անսասան…
Խստորեն շարունակեք հետեւել եւ աներկբա իրականացնել ձեր առաջնորդապաշտ հրամանատարների բանակային հրահանգները: Մի՛ վստահեք պահին, այդ պահն անգամ կարող է դառնալ թշնամու ծանր հետագիծ: Աչալուրջ եղե՛ք ձեր կյանքի, եւ ձեզ վստահված պատվիրանի՝ հայկական բարձրավանդակի խաղաղությունը ապահովելու համար: Դո՛ւք հայրենիք եք պաշտպանում ամեն պահի, երբ արծվի սրատեսությամբ ու զգոնությամբ անտրտունջ հսկում եք հայոց սահմանները եւ ճանապարհ եք լուսավորում մեծ ու հզոր Հայաստան կերտելու համար:
Քաջարի հայորդիներ հայո՛ց, մենք՝ Ձեր թիկունքն ամուր պաշտպանող «Հայոց Արծիվներս» միշտ եղել եւ մնալու ենք Հայոց Ազգային Բանակի եւ ձեր կողքին եւ ոչ մի վայրկյան չենք մոռանում մեր հայրենիքի սահմանները մշտապես խախտելու փորձ կատարող թշնամու անասնական մղձավանջները՝ միշտ առաջնորդվելով «Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման» կարգախոսով:
Միշտ գիտակցե՛ք, որ սեփական անձի պաշտպանությունը նույնպես հավերժական հայրենիք է: Մարտիրոսացված հայ մարդն իր հայրենիքի հողն է, իսկ հայրենիքի սահմանը՝ իր ազգի հավերժությունը:
Զգոն եղե՛ք, արծվաշունչ քաջորդիներ հայոց:
Հարգանքով՝
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական
շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյան