06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից ստացված արձագանքը ՛՛Ժողովրդին՛՛

Ամիսներ առաջ “Ժողովուրդ” թերթը մեղադրել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններում Ադրբեջանի ընտրվելու գործընթացը չխափանելու համար:Դեսպանությունը հարկ չհամարեց մեկնաբանել այդ տեղեկատվությունը՝ այն վերագրելով լրագրողի անփորձությանը ու անտեղյակությանը:

Շաբաթ օրը նույն թերթը հրապարակվել էր հերթական մեղադրանք-հոդվածով՝ այս անգամ դեսպանի եկամուտների վերաբերյալ: Այս անգամ թերթը դեսպանին մեղադրում է անցած տարվա արդյունքում տասը հազար ԱՄՆ դոլարի չափով խնայողություն ունենալու մեջ, պնդելով, որ դեսպանի աշխատավարձը տարեկան 3617 ԱՄՆ դոլար է եղել միայն: Տարակուսանք է առաջացնում, թե ինչպես կարող է հոդվածագիրը մտածել, որ դեսպանը կամ դիվանագետը իրենց ընտանիքներով կարող են արտերկրում ապրել ամսական 301 ԱՄՆ դոլարով: Ինչ է սա. միտումնավոր խեղաթյուրո՞ւմ, թե՞ կատարյալ անտեղյակություն: Ակնհայտ է, որ 3617-ն ամսական աշխատավարձն է: Անգամ հեղինակի կողմից նշված գումարով,որը չի ներառում դեսպանի կողմից հայտարարագրված ԱԳՆ կողմից վճարվող սոցիալական փոխհատուցումը, դեսպանի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 43404 ԱՄՆ դոլար, եւ ոչ թե 3617 ԱՄՆ դոլար: Եթե դրան գումարենք ամսեկան սոցիալական փոխատուցումները, ապա տվյալ տարում դեսպանի եկամուտը կազմել է 56676 ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում ավելի քան իրատեսական է տարվա ընթացքում տաս հազար ԱՄՆ դոլարի խնայողություն ունենալու հանգամանքը:

Նման ձեւով հայտարարագրում բարեխղճորեն ցույց է տրված նաեւ դեսպանի տիկնոջ եկամուտը, որի աղբյուրը Համաշխարհային բանկում նրա աշխատավարձն է, սակայն հոդվածի հեղինակը միտումնավոր շրջանցել է հայտարարագրի այդ տողը:Դեսպանի տիկնոջ ամսեկան աշխատավարձը, ըստ հայտարարագրի, կազմել է 4800 ԱՄՆ դոլար, որը նշանակում է տարեկան 57600 ԱՄՆ դոլար: Տեղեկացնենք, որ դեսպանի տիկինը՝ Անահիտ Աղումյանը, երկար տարիներ է՝ աշխատում է
Համաշխարհային բանկի կենտրոնակայանում, միջազգային կառույցներում իր կարերան սկսել է ամուսնությունից տարիներ առաջ՝ աշխատելով Արժույթի միջազգային հիմնադրամում, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում եւ այլն: Նա ամերիկյան երկու համալսարանների մագիստրոս է, Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության համալսարանի (LCA) դոկտոր, բազմաթիվ մասնագիտական
հրապարակությունների հեղինակ: Ցավով ենք արձանագրում, որ “Ժողովուրդ” թերթը, առանց փաստերի մեջ խորանալու, փաստորեն դրանց խեղաթյուրմամբ, նման թեթեւությամբ եւ հեշտությամբ, վարկաբեկման փորձ է կատարել: Թերեւս, միակ հավաստի տեղեկությունը թերթի հոդվածի մեջ այն է, որ դեսպան Մարգարյանը նախարար Մովսիսյանի հարազատ եղբայրն է: Ինչեւ, մնանք սպասումով թերթի
բարեխղճությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ