Մառոզը՝ ուզում է փակե՞լ մայրերի բերանը /վիդեո/
Խաղաղ պայմաններում մահացած 4 զինծառայողների մայրերը, տարիներ շարունակ տարբեր իրավասու ատյաններից պահանջում են՝ վերանայել իրենց որդիները մահվան գործերը: Մայրերը համոզված են, որ իրենց տղաները սպանվել են յուրայինների ձեռքով: ԱԺ լսումների ժամանակ բարձրացվել է այս հարցը: Քննարկմանը մասնակցել է նաև “Բանակն իրականում” հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում մայրերը նկատեցին, որ իրենց թույլ չեն տվել ներկա լինել լսումներին: Մինչդեռ “Զինվորի մայր” ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ:
“Մառոզը հայտարարել է՝ չորսը մայրը ցուցանիշ չի, չեք կարողանու՞մ դրանց բերանը փակեք: Դա մեզ փոխանցեց մեր ներկայացուցիչը”,-նկատեց Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:
Շարունակությունը՝ Henaran.am-ի տեսանյութում: