02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

”Մի՞թե թասիբ ասվածը քաղաքականությունում ի սպառ բացակայում է”

”Չեմ հասկանում, Րաֆֆի Հովհաննիսյանը մազոխի՞ստ ա: Ախր բացատրեք ինձ`անխելքիս, թե ամսի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք ա անում, որ ի՞նչ անի: Ծիծաղալուն էն ա, որ սկի ”Ժառանգության” անվան տակ էլ չի անում, ուղղակի, ինչպես իրենք են բնորոշել դա, Րաֆֆին ժողովրդին ասելու բան ունի:
Այ քո ցավը տանեմ, ասելու բան ունես, մամլո ասուլիս հրավիրի, հարցազրույցներ տուր, ստատուս գրի, վերջիվերջո, բայց հանրահավաքը որս ա՞: Ասենք, պարզից էլ պարզ է, որ Րաֆֆու հանրահավաքին ավելի շատ լրագրող ու կուսակցական ակտիվիստ է լինելու, քան հասարակ մարդ ու անգամ այդ պարագայում չի հավաքվելու մի քանի հարյուրից ավել մարդ: Մի՞թե թասիբ ասվածը քաղաքականությունում ի սպառ բացակայում է, ո՞նց կարող է նախագահ դառնալու ամբիցիաներ ունեցած մարդը իր կամքով գնա նման խայտառակության: 
Ու որ ասեմ մի ասելիք էլ ունի… կարելի ա խաղադրույքներ անել անգամ` Րաֆֆու հավանական ասելիքների վերաբերյալ. էլի զադնի չի տալու, էլի սաղ բադասխան են տալու, իսկ որ մի քիչ թարմություն էլ մտցնի` Մաքսային միության մասին մի քիչ էլ կզավզակի ու կցրվեն տներով”:

Facebook-յան իր էջում գրել է Արմեն Հովսեփյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ