19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սևանա լիճը ծերանու՞մ է

Բնապահպան լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել.

“Եվ այսպես.

Սեւանից բաց թողնված յուրաքանչյուր 12.5 մլն խմ ջուրը լճի մակարդակը իջեցում է 1սմ-ով: Իսկ լճերի բնական ծերացման ժամանակ լճի հատակը տարեկան բարձրանում է ընդամենը 1մմ- ով: 

Այսպես ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի Սեւանա լիճը կիջեցնի 19,2 սմ-ով, որի արդյունքում եւ ավելի կարագանա լճի ծերացումը, տարեկան 19 մմ-ով…

Ի դեպ նման հաշվարկներ ժամնկին կատարել է նաեւ ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտը, սակայն զարմանալի է, թե ինչու է այդ նույն ինստիտուտն այսօր ԼՌՈւՄ (դե հասկանալի է – հեղ.)…. 

Ափսոս ժամանակին կային մարդիկ, ովքեր պայքարում էին հանուն Սեւանի եւ նրա փրկության, որոնցից ես կառանձնացնեմ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն լուսահոգի Ռաֆայել Հովհաննիսյանին…”,-Գրել է Գալուստ Նանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ