18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետն անձնագրերի եւ վիզաների վարչությունում իրականացված բարեփոխումները համարում է պետության լրջագույն ձեռքբերումներից մեկը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենք, որը բացվել է նախորդ տարվա սեպտեմբերին:

Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժիններ, զրուցել աշխատակիցների և վարչություն այցելած քաղաքացիներ հետ, ովքեր իրենց գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակից: 

Միաժամանակ, վարչապետ Սարգսյանն անձամբ է օգտվել մատուցվող ծառայություններից և, անցնելով բոլոր ընթացակարգերը, ստացել կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ: 

Գնահատելով վարչությունում իրականացված աշխատանքները՝ կառավարության ղեկավարը նշել է.  «Ինձ համար չափազանց կարևոր էր տեսնել, թե ինչպես են սպասարկում սովորական քաղաքացուն: Այդ առումով, կարող ենք արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում սա մեր պետության լրջագույն ձեռքբերումներից մեկն է և այս ստանդարտը, որ ներդրել ենք այս ոլորտում, պետք է տարածենք նաև այլ բնագավառներում, որտեղ պետությունը շփվում է քաղաքացու հետ»:

Ոլորտի պատասխանատուները վարչապետին զեկուցել են այս բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը և փաստաթղթերի ձևակերպման համար ծախսվող ժամանակը:

Մոտ 5000 քառակուսի  մետր տարածք զբաղեցնող Անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքը, որում աշխատում է 150-ից ավելի մարդ, ունի 4 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ