16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Կրոնական ոստիկանությու՝ն աղանդների դեմ

“Քայքայիչ պաշտամունքի տուժածների” կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկ անգամ եւս շեշետեց, որ աղանդների դեմ պայքարելու միակ տարբերակը կրոնական ոստիկանություն ունենալն է: Այս կառույցը միայն որոշ գործառույթներ ստանալու դեպքում ակրող է ճնշել կամ պատասխանատվության ենթարկել աղանդավորներին: Ամարյանի խոսքով, հիմնական եկեղեցուց դուրս եկածը աղանդ է, այլ ոչ թե քույր եկեղեցի:

Ընդ որում չպետք է ազդել ամրդու դավանանքի ընտրության վրա, այլ պիտի վտանգավորկերպով չընդըգրկել այս կամ այն աղանդում: “Եվրոպական կոնվեցիաներում դա արձանագրված է, ինձ ճիշտ հասկացեք: Ես չեմ հակասում ինքս ինձ: Ես ասում եմ՝ պայքարել է պետք քայքայիչ աղանդների դեմ, որոնք հոգեորսությամբ են զբաղված կամ գումարներ տրամադրելով մարդկանց իրենցով են անում”,-ասաց Ամարյանը:

Հայաստանում գործող բոլոր կրոնական կազմակերպություննեը դրսից են ղեկավարվում: Սա էլ հնարավորություն է տալիս մարդկանց խաբելու: Կրոնական շատ կառույցներ ազդում են մարդկանց վրա, խաբում՝ վաճառում են վերջիններիս տները՝ իբր թե Ամերիկա ուղարկելու նպատակով, սակայն Ամերիկա չեն ուղարկում, տունն էլ ետ չեն տալիս: Այդպիսի մի արարք կատարել է նաեւ “Քրիստոսի զինվորներ” կրոնական կառույցը  դեռեւս 2000 թ.-ին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ