18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Յուրի Վարդանյանը չի՞ մասնակցելու

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանից այդպես էլ չհաջողվեց ճշտել, արդյո՞ք նա մասնակցելու է որդու՝ Դավիթ Վարդանյանի դատավարությանը: Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 1-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ սկսվելու է դատաքննությունը:

30- ամյա Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն հատկանիշներով:

Նշենք նաեւ, որ նախարարը մինչ օրս չի խառնվել որդու գործերին՝ հայտարարելով, որ իրավապահ մարմինների խնդիրն է: Ըստ որոշ լրատվամիջոցների նախարարը չի ցանկանում լինել դատարանում, որպեսզի իր ներկայությամբ չկաշկանդի դատավորին:

Յուրի Վարդանյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում այդպես էլ չասաց ներկա կգտնվի՞ դատին: “Երեք տղա ունեմ եւ ես հոգատար հայր եմ: Հարցի իմաստը չեմ հասկանում”,-եզրափակեց նա:

 Ինչպես տեղեկացավ Henaran.am-ը Դատական տեղեկատվական համակարգից /Datalex/, Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունում գործով չպարզված հանգամանքներում՝ առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով  “հաշիշ”  տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ին,  ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ