06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Որոտանի ՀԷԿ-ի հետևանքները. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է.

Որոտանի ՀԷԿ-երի կասկադի առքուվաճառքի գործարքն ամերիկյան ընկերությանը, ըստ մեր աղբյուրների, շատ ավելի քաղաքական, քան տնտեսական էր։ Հետաքրքիր է նաև գործարքի կայացման ժամկետը, նկատի են առնվում Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները և Արևմուտքի առաջխաղացումն այդ “ֆրոնտում”։ 
Ըստ նույն աղբյուրների՝ ռուսական կողմն անում էր ամեն ինչ, որպեսզի գործարքը տեղի չունենա։

 Բանն այն է, որ Որոտանի ՀԷԿ-ի արտադրած էներգիան վաճառվում է Իրանին՝ Իրանից Հայաստան ներկրվող գազի դիմաց։ Ամերիկյան ընկերության հետ առքուվաճառքից հետո, փաստորեն, խախտվեց ոչ միայն Հայաստանում էներգետիկ ոլորտում ռուսական մոնոպոլիան, այլև, ինչպես կասեր ոչ անհայտ Մեթյու Բրայզան, տեղի ունեցավ դիվերսիֆիկացիա՝ Հայաստանը վերածելով բուֆերային գոտու, որտեղ կամրագրվի Իրան-ԱՄՆ նոր ստեղծվող հարաբերությունների կմախքը, այն է՝ Իրանի նկատմամբ էներգետիկ կոշտ էմբարգոներ կիրառող ԱՄՆ-ն այսօր ինքը կքանդի տաբուն և էներգիա կմատակարարի Իրանին։

 Երեկ ողջ օրը՝ երկար հարցումներից հետո, մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել՝ պահպանվե՞լ է այդ դրույթն ամերիկյան ընկերության հետ կնքված պայմանագրում, եթե այո՝ ի՞նչ ձևակերպմամբ:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ