11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կան մարդիկ, ովքեր ձմռանը բոլոր կոմունալ վարձերի համար միասին վերցրած վճարում են 2,5-ից 5 հազար դրամ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Մեր կողքին ապրում են մեծ թվով մարդիկ, ովքեր ձմռանը բոլոր կոմունալ վարձերի համար միասին վերցրած վճարում են 2,5-ից 5 հազար դրամ։ Այս մասին հայտնի է դարձել երեկ մեր թղթակցի՝ փոստային բաժանմունքներում շրջայցի արդյունքում։

 Վճարահաշվարկային կազմակերպությունների աշխատակիցները փոխանցել են, որ այս պատկերն է իրենց հաճախորդների 10-20 տոկոսի մոտ։ Մյուս կողմից նշել են նաև, որ կան նաև մարդիկ, որ միայն մեկ ամսվա էլեկտրաէներգիայի համար վճարում են 300 հազար դրամ։ Այսինքն, այս դեպքում բոլոր կոմունալները միասին վերցրած հասնում են միլիոնի։

Վերջերս իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը ՀՀ բնակչությանը խորհուրդ էր տվել խնայողություն անել թանկացած գազի դիմաց վճարելու համար։ Կոչը, բնականաբար, ուղղված չէր միլիոններ վճարողներին:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ