19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Ով ում քավոր-սանիկն է՛՛ /վիդեո/

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացրած ՛՛Հաշվապահական հաշվառման մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծը: Այն դրական եզրակացություն է ստացել և քննարկվում էր այն ԱԺ-ի քառօրյա ընդգրկելու մասին հարցը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով՝ հիմա երեխան ավարտում է բուհն ու ստանում հաշվապահի դիպլոմ, իսկ ըստ օրենքի՝  ՛՛որպեսզի հաշվապահ աշխատես, պիտի ասեն՝ արի որակավորվի, մեր պետական ծրագրով հաշվապահական ֆակուլտետի տրված դիպլոմը ոչ մի բան չի նշանակում: Տարեկան մոտ երկու դոլար մարդը ծախսում, սովորում է, բայց դիպլոմն արժեք չի ունենում՛՛,-ասաց նա: Նախկին վարչապետը այլ մտահոգություններ ևս ուներ:

 Օրակարգում ընդգրկված Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին հարցի վերաբերյալ Բագրատյանը բարձրաձայնեց այն մասին, որ հանրային հատվածներում ֆինանսական համակարգի տնօրենների պաշտոններ են զբաղեցնում քավոր-սանիկ բարեկամական հարաբերություններ ունեցեող անձինք: Ի դեպ, Բագրատյանը ակնարկեց, որ Կառավարությունում ևս գործում է քավոր-սանիկ հարաբերությունը: Հարցերն ուղղված էին նախագծերը ներկայացնող Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, վերջինս Բագրատյանին հորդորեց չվիրավորել: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, իսկ հանձնաժողովի անդամ Հրանտ Բագրատյանը հավելեց, որ կողմ կքվեարկի, եթե համոզված լինի, որ կրկին բարեկամական հարաբերությունների հիման վրա չեն ղեկավարելու հանրային հատվածի ֆինանսական համակարգը: Դավիթ Սարգսյանը կատակեց, որ մնում է մոնիթորինգ անեն և ներկայացնեն, թե որ գերատեսչությունում կա քավոր-սանիկ, և որոնք են լավ կամ վատ հարաբերություններ պահում:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ