18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հնարավորություն ունենք պաշտպանելու մեր տարածքների ամբողջականությունը .azatutyun.am/վիդեո/

ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանիի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է սահմանային միջադեպերին եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:

Պատասխանելով “Ազատություն” ռադիոկայանի հարցին, թե ինչն է Հայաստանին ստիպում արագ միանալ Մաքսային միությանը` այն դեպքում, երբ Ռուսաստանը անտարբերությամբ հետեւում է, թե ինչպես են սահմանամերձ շրջանները Ադրբեջանի կողմից գնդակոծության ենթարկվում: Եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակներում, ապա ինչպես եք մեկնաբանում այն փաստը, որ Ռուսաստանը հսկայական քանակությամբ արդիական զենք է վաճառում Ադրբեջանին, նախագահը պատասխանել է.

“Ես այստեղ երկու նկատառում ունեմ. առաջինն այն է, որ մենք սովոր չենք բողոքելու: Ես կոնկրետ սովոր չեմ բողոքելու: Ես կարծում եմ, որ Դուք հնարավորություն ունեք ինձ այս հարցը ուղղել Երեւանում, սակայն քանի որ Պրահայում եք հղում, ես ստիպված կպատասխանեմ: Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ եւ որակով: Եթե մենք որոշում ենք կայացրել միանալ Մաքսային միությանը, ապա դա պետք է անենք արագ, ինչու դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է ներազգային շահը, ապա որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Ուզում եմ հիշեցնել, որ Մաքսային միությունն առաջին հերթին տնտեսական կառույց է եւ ոչ ռազմական: Բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո, ռուսական կողմը համագործակցում է նաեւ Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք ունենք ռուսական կողմին արգելել համագործակցությունը Ադրբեջանի հետ:

Ինչ վերաբերում է սահմաններում տեղի ունեցող իրադարձություններին, ապա դուք հնարավորություն եք ունեցել համոզվելու, որ իրավիճակը մեր կողմից վերահսկվում է եւ մենք ունենք բոլոր հնարավորությունները` պաշտպանելու մեր տարածքների անառիկությունը: Մեր այդ կարողությունները ձեւավորվել, հիմա էլ համալրվել են նաեւ ՌԴ-ի ջանքերով”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ