20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դա Ալիեւի ռազմական հռետորաբանության շարունակությունն է. պատգամավոր

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի դիվերսիայի եւ դիպուկահարների ակտիվության մասին, ասել է, որ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմական հռետորաբանության շարունակությունն է: Նա նշել է, որ Ալիեւը չի դադարեցնում ռազմատենչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղն ուժով զավթելու մասին, այն, ինչ կատարվում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նման հայտարարությունների շարունակությունն է:

“Թե՛ Հայաստանի իշխանություները, թե՛ Մինսկի Խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ցանկացած զինվորի կորուստ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից մարդկային ողբերգություն է”,- ասել է բանախոսը:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակների վերաբերյալ օրենքի շուրջ աղմուկին եւ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ կասեցնել օրենքի պարտադիր բաղադրիչը, մինչեւ կորոշվի դրա սահմանադրականությունը, Ա. Դավթյանը նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը հարգանքով պիտի ընդունենք՝ անկախ նրանից, թե ինչ կորոշվի:

“Եթե ՍԴ-ն որոշի, որ պարտադիր կերպով մարդկանց կուտակային ֆոնդին հատկացում անելուն դրդելը հակասահմանադրական է, ուրեմն օրենքից կհանվի պարտադիր բաղադրիչը, իսկ եթե որոշի, որ սահմանադրական է՝ կսկսի գործարկվել: Եվ քանի որ մենք չունենք  ՍԴ-ի որոշումը բողոքարկելու ճանապարհ, ուրեմն պետք է ընդունենք այդ որոշումը՝ ինչպիսին էլ այն լինի”,- ասել է պատգամավորը:

Խոսելով Ուկրաինայում կատարվող իրադարձություններից,  բանախոսն ասել է, որ ինքը հույս ունի, որ Ուկրաինան չի ցնցվի քաղաքացիական պատերազմից, այդ երկիրը չի փլուզվի եւ չի մասնատվի երկար շարունակվող անկայուն վիճակից: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ