18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարածաշրջանում 16 երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. հունվարի 23-ից մինչև 29-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 16 երկրաշարժ, որից 7-ը` (3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վան, իսկ 3-ը` (3 բալ ուժգնությամբ) Բիթլիս քաղաքների տարածքում: Հունվարի 23-ին 3 բալ ուժգնությամբ երկու սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրանի Ահար քաղաքից 46 կմ հարավ-արևմուտք: Այդ օրը նույն ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքից 54 կմ դեպի հարավ-արևելք: Հունվարի 28-ին և 29-ին երկրաշարժին հետևել են 3 և 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ: Հունվարի 29-ին 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Ադրբեջանի Բարդա քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևելք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Հունվարի 23-ին Ինդոնեզիայի Ճավա կղզու հարավ-արևմտյան ափամերձ գոտում` Ադիպալա քաղաքից 36 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժի ուժն էր 6.1 մագնիտուդ: Երկրաշարժն զգացվել է ողջ կղզու երկայնքով, զոհեր և ավերածություններ չկան: Հունվարի 26-ին նույն մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հունաստանի Կեֆալոնիա կղզում` Լիկուրսի քաղաքից 3 կմ դեպի հարավ, որին հաջորդ օրը հետևել է 5.4 մագնիտուդով հետցնցում: Երկրաշարժերի հետևանքով կղզում հայտարարվել է արտակարգ դրություն, տուժել է 7 մարդ, ժամանակավորապես դադարել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, կան վնասված շինություններ:

 

«ՍՊԾ» գործակալություն

30.01.2014.

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ