18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտում

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հունվարի 20-24-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել են ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտի կազմակերպած 3 մասից բաղկացած ՙԵրիտասարդ առաջնորդներ 2013-2014՚ խորագրով ծրագրին, որն իրականացվում էր ՙԷդուարդո Ֆրեյ՚ հիմնադրամի հետ համատեղ:

Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա-Հերցեգովինայի 14 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին ներկայացնում էին հայտնի պետական և քաղաքական գործիչներ։ Նրանցից շատերը ՙԵրիտասարդ առաջնորդներ՚ ծրագրի նախկին մասնակիցներ էին:

ՀՀԿ ԵԿ անդամ Լիլիթ Բեգլարյանի կարծիքով՝ ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտի կազմակերպած ՙԵրիտասարդ առաջնորդներ՚ դասընթացը հսկայական փորձ է հաղորդում երիտասարդ քաղաքական գործչին։ «Հնարավորություն է ընձեռվում շփվել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ունենալ քննարկումներ, ինչը բարձրացնում է հետագա կուսակցական և մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը»,- ասում է Լիլիթ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ դասընթացի 3-րդ մասում երիտասարդները քննարկում էին տնտեսական և սոցիալական հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել երիտասարդության շրջանում գործազրկության խնդրին, կենսաթոշակային համակարգին, երիտասարդներին ընձեռված հնարավորություններին, կրթական, առողջապահական ոլորտներին։ Յուրաքանչյուր երկրի պատվիրակ շնորհանդեսի տեսքով ներկայացնում էր սոցիալ-տնտեսական ոլորտներում իր երկրում տեղի ունեցող իրադարձությունները։

ՙԵրիտասարդ առաջնորդներ՚ դասընթացը հաջող ավարտելով՝ մասնակիցները ստացան վկայականներ և քաղաքական կրթության անձնագրեր:

 ՙՌոբերտ Շուման՚ ինստիտուտի հետ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համագործակցությունը շարունակական է:

 

ՀՀԿերիտասարդականկազմակերպություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ