Շփման գիծը` վատ լուրերի եւ լարվածության աղբյուր, ինչը ներքին լսարանի աչքում խաղաղության գործընթացը ստվերում է. 168 ժամ
“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում Լոնդոնի “Հաշտեցման ռեսուրսներ” խաղաղասիրական կազմակերպության Կովկասյան ծրագրի նախկին ղեկավար, քաղաքագետ Լոուրենս Բրոերսը, անդրադառնալով ԼՂՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած վերջին ողբերգական միջադեպին, ասել է, որ վերջին տարիներին շփման գիծը դարձել է “բեմահարթակ”, վատ լուրերի եւ լարվածության աղբյուր, ինչը ներքին լսարանների աչքում ստվերում է այն ամենն, ինչ տեղի է ունենում խաղաղության գործընթացում:
“Անգլիացի փորձագետի կարծիքով` շփման գծում զինադադարի խախտումները հակամարտությունն օրակարգում պահելու լավագույն միջոցն են, ինչը նա վերագրել է թե ադրբեջանական, թե հայկական կողմին։ Բրոերսի կարծիքով՝ դրանով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ամրապնդում են իրենց կարգավիճակն ու լեգիտիմությունը միջազգային դիվանագիտական շրջանակներում։ Իսկ հարցին, թե արդյոք ճի՞շտ է այդպիսի միջադեպերից հետո Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելը, նա պատասխանել է. “Իհարկե, այսպիսի դեպքը բանակցությունների համար անբարենպաստ մթնոլորտ է ստեղծում, բայց ես Հայաստանի համար այլընտրանք չեմ տեսնում””,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։