21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարը ցանկանում է ազատվելու դիմում գրել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը մտադիր է ազատվելու դիմում գրել։

“Նա համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող միակ դաշնակցականն է, որից դեռ չեն ազատվել։ Երբ Բաղդասարյանի մտադրության մասին զեկուցվել է Տիգրան Սարգսյանին, վերջինս, ի հեճուկս իրեն անխնա քննադատող դաշնակցականների, դրական է արտահայտվել Բաղդասարյանի մասնագիտական որակների ու փորձի մասին եւ ցանկություն է հայտնել նրան օգտագործել այլ ոլորտում։ Ըստ մեր աղբյուրի, վարչապետը մտադիր է նրան նշանակել Նարեկ Սարգսյանի ղեկավարած՝ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար։ Իսկ Բաղդասարյանի ազատվելը հիմնավորում են հոգնածությամբ”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ