08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայոց արծիվներն ոստիկանությունում էին.ոսկե հուշամեդալ Վ. Գասպարյանին /ֆոտո/

 Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի եւ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման եւ   գործունեության 4-րդ տարեդարձի կապակցությամբ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելու “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության 4-ամյա գործունեությունը:

  Խաչիկ Ասրյանը  մանրակրկիտ ներկայացրեց “Հայոց Արծիվների” 300 մասնաճյուղերի հիմնադրման, 550-ից ավել կազմակերպած հայրենասիրական միջոցառումների, 32.000-ից ավել քաղաքացիների կազմակերպությանն անդամագրվելու մասին:

      ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր խոսքի մեջ՝ բարձր գնահատելով “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենանվեր աշխատանքը, կոչ արեց “Հայոց Արծիվներին” էլ    ավելի  ակտիվ  համագործակցել ոստիկանության հետ, հատկապես բազմապիսի արատավոր երեւույթների դեմ պայքարում:

        “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության կողմից հիմնադրված “Հայոց Արծիվ” ոսկե հուշամեդալով պարգեւատրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ հայոց պետականության կայացման եւ հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար:

 

 

                      “Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության եւ

 հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ