22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու նախարարը դատի չտվեց Սերժ Սարգսյանին

՛՛Յուրաքանչյուր հայտարարություն ժամանակի մեջ է որակյալ, եթե մի հայտարարություն կարող է  հնչել երեք տարի առաջ կամ հետո, կարող է լինել ժամանակվրեպ լինել կամ ճիշտ ժամանակին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու ինքը դատի տվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, ով հայտարարել է, որ ատկատների մասին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանին, ով մի քանի տարի առաջ խորհրդակցության ժամանակ ևս հայտարարել էր ատկատների մասին, նրան դատի չտվեց:

Նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ։

Այսօր նախարարն արդեն ասաց, որ դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, որ Լյուդմիլա Սարգսյանի բերած փաստերը ստուգեն, բացվահայտեն, արդյունքում մեղավորներին պատժեն: ՛՛Շնորհակալ եմ տիկին պատգամավորից, որ ինքն այդ հարցը բարձրաձայնեց: Վստահ եմ, որ այն հարցը, որ բարձրացրել է, այժմ գոյություն չունի՛՛:

Դումանյանը հայտնեց նաև, որ դիմել է Սարգսյանին, որպեսզի  ներակայցնի տվյալներ այս խնդրի վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել: ՛՛Ինքն ասաց, որ պարտավոր չէ մեզ ներկայացնել տվյալներ: Մենք պետպատվեր տեղադրում ենք տարին մեկ անգամ, և մենք որևէ բուժհիմնարկի չենք ֆինանսավորում, ֆինանսավորում ենք բժշկական ծրագրերը, որը ընդունում է Ազգային ժողովը՛՛:

Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը ատկատների վերաբերյալ, ապա Դումանյանն ասաց, որ այդ ժամանակ ինքը երկու ամիս էր, որ նախարար էր նշանակվել:

՛՛Ես երեք տարի առաջ չեմ աշխատել ու իրավասու չեմ այն ժամանկվա համար ձեզ որևէ հավաստի տեղեկություն տրամադրել: Այդ ժամանակ ես երկու ամիս էր, որ աշխատում էի ու նոր-նոր ուսումնասիրում էի՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ