22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանափոխություն չեմ հայտարարի, քանի վստահ չեմ, որ մեկ շաբաթում դա կանեմ. Փաշինյան

«Իսկ թանկացումները ու՞մ գործողության արդյունքն են։ Քանի՞ քաղաքացի է պատրաստ իշխանափոխության համար փողոց դուրս գալ։ Իսկ որ վաղը իշխանափոխություն հայտարարեմ ու չկարողանամ անել, չեք ասելու՞ Սերժի մարդն էր գոլորշի բաց թողեց։ Ձեզ թվում է իշխանափոխության համար հայտարարությու՞նն է պակասում»,-այսպես է արձագանքել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քաղաքացիներից մեկի հարցադրմանը, որ վերաբերել է իշխանափոխություն անելուն։

«Իմ քաղաքական գործունեության ընթացքում մի 20 անգամ հայտարարել եմ ու հանուն դրա գործել եմ։ Ու արդյունքում պարտավորվել եմ ձեր առաջ. իշխանափոխություն չեմ հայտարարի, քանի վստահ չեմ, որ մեկ շաբաթում դա կանեմ։ Իշխանափոխության առաջին քայլը փողոցում կանգնած քաղաքացին է։ Դուք հիմա ուզում եք քաղաքացուն ետ պահել փողոց դուրս գալուց։ Ուզում եք ասել իշխանափոխությո՞ւն եք ուզում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ