18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաբլոյանի պատասխանը չի ուշացել

Այսօր տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ քաղաքացիների` Ռուսաստանում վարորդական իրավունքներն արգելելու նոր օրինագիծն ու դրա հնարավոր լուծումները: Հանդիպման Ժամանակ Վոլոդինը առաջարկել էր խնդրի լուծման համար ՀՀ-ում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ:

Թեմայի վերաբերյա ամբողջ օրվա ընթացքում հնչում էին բացասական կարծիքներ, ինչը տրամաբանական էր: Այնուամենայնիվ պետք է նկատենք, որ Վոլոդինի հայտարարությունը չի մնացել անպատասխան: Մասնավորապես ՌԴ Պետդումայի խոսնակին միանգամից արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Վերջինս, մասնավորապես նշել է. «ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»:

Կարծում եմ սա այնպիսի հարց էր, որ հայկական կողմը չէր կարող անարձագանք թողնել: ԱԺ նախագահի պատասխանը բավականին հստակ է ու փաստարկված:

Արման Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ