07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կնվիրե՞ք. Զարուհի Փոստանջյանը խնդրեց, Գալուստ Սահակյանը չմերժեց (տեսանյութ)

Չնայած Ազգային ժողովում այսօր նիստն այդպես էլ չի գումարվում քվորման բացակայության պատճառով, սակայն որոշ պարտաճանաչ պատգամավորներ, արդեն մի քանի ժամ է, որ շենքում են: Քիչ առաջ այգում նկատեցինք նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Վերջինս զբոսնում էր իր անվտանգության աշխատակիցների և ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հետ: Ի դեպ, այստեղ էր նաև պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով, պարզվեց, խնդրանք ուներ ԱԺ նախագահին:

Մոտենալով նրան՝ Զ. Փոստանջյանը խնդրեց իր հետ վերցնել իրենց խմբակցությանը հատկացված դրոշը, որպեսզի իր հետ տանի դեպի «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակ, քանի որ խմբակցությունների թիվն էլ կրճատվում:

«Կնվիրե՞ք»,-հետաքրքրվեց Փոստանջյանը, իսկ ԱԺ նախագահն էլ ջենթլմենաբար չմերժեց:

Զ. Փոստանջյանն ասաց, որ Արցախից էլ է դրոշ խնդրելու:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ