06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան (տեսանյութ)

«Ոչ այդպես չէ, հին կազմից շատ պատգամավորներ չեն լինելու, մոտ 30 պատգամավոր չի լինելու»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի գործող նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե կարծես թե շատ չեն նոր դեմքերն նորընտիր Ազգային ժողովում:

Henaran.am-ի հարցին, թե արդյոք ավելի որակյալ խորհրդարան ենք ունենալու, նա պատասխանեց. «Մեր խորհրդարանները միշտ էլ նորմալ ու որակյալ են եղել, մենք նոր կազմավորվող պետություն ենք, ու մեր խորհրդարանների աշխատանքներն էլ աստիճանաբար ավելի պարզ ու շիտակ են դառնում, առավել ևս  այս բոլոր ընտրություններն ու միջադեպերը դա են վկայում: Պատկերացրեք՝ 10 տարի առաջ ինչ դժվար էր բոլոր քաղաքական ուժերի համար խորհրդարան գալ, այնպես որ գնալով պայմաններն ավելի լավնանում են»:

Ինչ վրաբերում է ԱԺ նախագահի պաշտոնում մնալու հնարավորությանն, ապա նա նկատեց. «Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան»: Վերջինս չի սիրում պաշտոնի համար մրցակցությունը. «Ես չեմ ընդունում այդ մրցակցությունը, որ կա ժողովրդի մեջ, բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ, նույնիսկ դպրոցական երեխաների մոտ է այդպես, բոլորն ուզում են թագավոր ու նախագահ դառնալ»:

Դիտարկմանը, թե սոցիալական ցանցերում ասում են, թե առանց իրեն Ազգային ժողովն այլևս այպես ասած համն ու հոտը չի ունենա, Գ. Սահակյանը կատակեց. «Չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ԱԺ-ն ու մեր պետությունը կանգուն են, հավերժ, այնպես որ պաշտոն ունենալն այդքան մեծ բան չէ»:

Մեր հարցին, թե արդյոք «Հանրապետականում» արդեն որոշում կա, թե ով է լինելու ԱԺ հաջորդ նախագահը, Գ. Սահակյանն արձագանքեց. «Դեռ ՀՀԿում էլ չի քննարկվել այդ հարցը, երբ բոլորը կստանան մանդատները, արդեն հստակ կլինի, կքննարկվի, կորոշվի»:

Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանի անունն է շրջանառվում, նա ասաց. «Բոլորն էլ ինձ համար հավատարիմ մարդիկ են, ովքեր էլ որ լինեն, կարծում եմ՝ հնարավոր կլինի, ինչու չէ նաև Կարեն Կարապետյանը»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ