25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս վիճակում անիմաստ ենք համարում մասնակցել ավագանու ընտրություններին. Լ. Զուրաբյան (տեսանյութ)

 ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ճեպազրույցում նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ-ի աշխատանքները լուսաբանող լրագրողներին համատեղ աշխատանքի համար: «Իսկ մնացածն ինչպես ասում է դասականը, այդ մասին հաջորդ դասին»,-կատակեց նա:

Ապա անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ը չմասնակցելուն՝ նա ասաց. «Պարզ է, որ մենք հույս ունեինք, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, այսինքն՝ նպատակը ո՞րն էր, քանի որ իշխանությունները նախագահական ընտրությունները հեռացրել են մեր Սահմանադրությունից, իսկ միայն այն ընտրություններն են հնարավոր վերածել քաղաքական ընտրապայքարի, մենք փորձել ենք ժողովրդին բացատրել, որ հիմա Ազգային ժողովն է դա որոշելու, և ԱԺ ընտրությունները պետք է քաղաքականացվեն, բայց դա մեզ չհաջողվեց, իսկ եթե ԱԺ ընտրություններն անցան կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, Երևանի ավագանու ընտրությունները հնարավոր չէ քաղաքականացնել»:

Ըստ Լ. Զուրաբյանի՝ քաղաքական ընտրություն առաջիկայում չի կարող լինել, դրա ապացույցն էլ խորհրդարանական ընտրություններն էին: «Բնականաբար, այս վիճակում անիմաստ ենք համարում մասնակցել ավագանու ընտրություններին: Փորձը ցույց տվեց, որ եթե մասնակցենք, պիտի ընդամենը լեգիտիմացնենք ընտրակաշառքը, ահաբեկչությունը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումը, մենք դա չենք անում: Մենք կկենտրոնանք Սահմանադրական դատարանի մեր դիմումի վրա, որը մենք համարում ենք կարևորագույն քայլ»,-նկատեց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ թեև իրենց քննադատում էին 4+4+4 ձևաչափի համար, սակայն արդյունքում իրենց հաջողվեց ընտրությունների ընթացքոը տեսանկարահանել տեղախցիկներով, և հիմա կարողանում են տեսնել, թե ինչ է կատարվել ընտրատեղամասում: «Խախտումներն ահավոր են, շատ են, սուտ է, որ տեղամասերում չեն եղել խախտումներ»,-ասաց նա ու հավելեց, որ դեռևս դիմել են ԿԸՀ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, ապա ԿԸՀ-ի որոշումից հետո հնարավորություն կլինի դիմել Սահմանադրական դատարան:

Նա հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում, սակայն ընտրությունների արդյունքների վրա ազդող գլխավոր բաղադրիչը դա չէ եղել: «Ժողովրդին ուղղակի ահաբեկել են, գործադրվել է վարչական ռեսուրս: Իրականում ժողովուրդը պարտադրված է եղել գնալ և քվեարկել իրենց հրամայված կոնկրետ թեկնածուի օգտին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ