04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչպես պայքարել «կրոկոդիլների» դեմ /տեսանյութ/

Երևանի ավագանու, «Ելք» դաշինքի անդամ  Ալեն Սիմոնյանը  կարծում է՝ մայրաքաղաքը  փոփոխությունների կարիք ունի,  սկսած՝ կարմիր գծերից ու տեսախցիկներից: 

«Երևանից մենք ունենք չորս տարածքային պատգամավոր ունենք: Իսկ դա նշանակում է՝ մենք մեծ շանսեր ունենք Երևանում: Ընտրողների  գրեթե մեկ երրորդը երևանցի է.  մենք, կրկնում եմ,   ռեալ շանսեր ունենք», – նշեց Ալեն Սիմոնյանը:

Վերջինս շեշտեց՝ կան քաղաքական  ուժեր, որոնք  չեն մասնակցում Երևանի   ավագանու ընտրություններին,  քանի որ իրենց հենքը փողն էր, իսկ «Ելք»-ը  ընտրություններում  ցանկալի արդյունքի հասնելու համար փողը գործը չի դրել:

«Մեր դեմ պայքարում էին իշխանություններն ու փողը, բայց մենք Երևանում  յոթանասուն հազար ձայն ենք հավաքել, մենք արդյունքի ենք հասել: Եթե Երևանցիները քվեարկեն, Երևանը կունենա ընդիմադիր քաղաքապետ՝ առանց ցնցումների: Կենտրոն ու Արաբկիր եք ասում: Ձեզ թվում է՝ մյուս տեղերում  կրոկոդիլներ չկա՞ն», – նշեց բանախոսը:
 Ըստ նրա՝ բոլոր վարչական շրջաններում էլ թեկնածուները կարող են բախվել դժվարությունների, միայն թե,  հարկավոր  է առանց ընկրկելու պայքարել ու շատ աշխատել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ