25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է մի պահ կանգ առնես. գեղեցկուհիներն` իրենց առաքելության մասին (տեսանյութ)

Միսս Հայաստան Իրինա Թովմասյանը կարծում է, որ հենց մեր օրերում ավելի հեշտ է մայր լինել, միաժամանակ աշխատել: «Իհարկե, կան օգնականներ, մեծ աղջկաս նայում է մայրս, կան դայակներ, և միգուցեմ, առաջ մի քիչ դժվար էր, որ երբ տատիկ չկար տանը, աշխատանքային պրոցեսը կազմակերպելը ավելի դժվար էր»,-այսօր «Հենարան» ակումբում խոսելով ապրիլի 7-ի տոնի, կնոջ դերի մասին` ասաց նա: Գեղեցկուհին ասում է, որ եթե կանայք ցանկանում են, որ իրենց երջանկությունը չբազմապատկվի, ապա մեկ երեխա կարող են ունենալ, սակայն ինքը նկատում է, որ հիմա հայ մայրերը չեն բավարարվում 1-2 երեխա ունենալով: 

«Թե առաջ 1-2 երեխա էին ունենում, հիմա նկատում եմ, որ ապահովված ընտանիքներն ունենում են 3 կամ ավել երեխաներ: 3-ը դարձել է սովորական երևույթ ինչը ողջունելի է»,-նշեց նա:

2016թ. առաջին Վիցցե միսիս Եվրոպա Աննա Դեմիրխանյանն էլ, ով մեղ դուստր ունի, երազում է 4-ն ունենալ: Նա համաձայն է Իրինա Թովմաասյանի հետ, որ աշխատանքը, մայրությունն իրար լրացնում են: «Ես շատ ուրախ ու երջանիկ եմ, երբ աղջիկս ինձանով հպարտանում է: Գուցե, եթե ես չվարեի ակտիվ կյանք, չաշխատեի, չզարգանայի, ինքն ինձնով միգուցե այդքան չհպարտանար, չուզենար նմանվել ինձ: Երբ իրեն հարցնում ենք, որ մեծանաս ինչ ես ուզում դառնալ, ասում է` նկարչուհի և իմ մամայի նման»,-կիսվեց Աննա Դեմիրխանյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ