25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նախկինում զինվորները հարգում էին «լավ տղա» սպաներին, իսկ հիմա վատ են վերաբերում անգրագետ սպաներին» (տեսանյութ)

«Ալիևը ոչ միայն Արցախի մասին խոսեց որպես իր տարածք, այլր Երևանի, դա կարևոր հանգամանք է, որը ցույց է տալիս, որ իրենք որևէ մտադրություն չունեն խաղաղ ձևով հարցեր լուծելու»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը: Քաղաքագետը կարծում է, որ միջնորդների վրա մեծ հույս դնելը սխալ է: «Ալիևն ազնիվ տղա է, նա ազնվորեն ասում է` ոչ, ես հարցը լուծելու եմ ձեր ոչնչացմամբ Հայաստանի, ոչ թե Արցախի: Դե եկեք, մտածենք, թե ինչ պետք է անենք: Ադրբեջանը շատ խոցելի կետեր ունի, հասարակությունը պառակտված է կրոնական հարանվանությունների և էենիկ խմբերի շուրջ: Եկեք սրա հետ աշխատենք»,-նկատեց նա:

Բացի այդ Արա Պապյանն ընդգծեց, որ պետք է կրճատել բյուջեի անիմաստ ծախսերն ու դրան տալ բանակին, ինչպես օրինակ նվազեցնել ոստիկանների թիվը: «20-22 հազար ոստիկանն ի՞նչ ենք անում, ո՞վ է տեսել, որ պատերազմով երկիրն այդքան ոստիկան ունենա, ու ոստիկանությունն ավելի լավ է ապահովվում»:

Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ինչպիսի հոգեբանական վիճակում են գտնվում մեր զինվորները, հետախույզ Վովա Վարդանովը պատասխանեց. «Մի դրական բան կա, մենք բոլորս հասկանում ենք չէ՞, որ բանակում ծառայում է մեր հասարակության մի մասնիկը, որ օժտված է հասարակության բոլոր դրական ու բացասական կողմերով: Ապրիլյան պատերազմից հետո սերտ կապ եմ ես տեսնում սպաների և զինվորների միջ, այն, ինչ նախինում ես չէի տեսնում, տեղ-տեղ կար միայն: Զինվորները հարգում էին «լավ տղա» սպաներին, իսկ հիմա զինվորները վատ են վերաբերվում անգրագետ սպաներին: Երևի հասել է գիտակցությունը զինվորին, որ այս պահի հրամանով ինքը պիտի մարտական գործողություն անի, ու եթե անգրագետ եղավ, մարտական գործողության ժամանակ կտուժի: Կա ռազմական եղբայրություն, որը Աֆղանստանում 1-2 տարի հետո հայտնվեց սովետական զորքերում»:

 

Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ ասաց, որ ծայրահեղական մոտեցումները հաճախ մեզ կտրում են իրականությունից, իսկ ապրիլյան պատերազմն ազատեց մեզ լրիվ բթացումից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ