«Կարծիք կա, որ հին ենք ու հետամնաց». Դմիտրի Ադբաշյան/տեսանյութ/
Կոմինիստական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Օդաչուների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը իր հարազատ կուսակցության շանսերը անբավարար է գնահատում:
Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Կոմունիստների վերաբերյալ հասարակության և լրագրողների մեջ կարծիք է ձևավորվել, որ հին մարդիկ ենք, ստանդարտներից հեռու, հետամնաց և այլն»,-պարզաբանեց Ադբաշյանը հավելելեվ, որ Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը ուզենա մտածել սեփական ավիացիա ունենալու մասին:
«Բոլորն էլ մտածում եմ քանդելու և թալանի մասին: Իսկ կոմունիստները լավ ծրագիր ունեյին: Չենք մոռանա, որ այս երկիրը կոմունիստներն են սարքել»,-ընդգծեց Ադբաշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: