ՀԱԿ-ը ստեղծել է նոր կայք՝ ապրիլի 2-ի ընտրությունները վերահսկելու համար /տեսանյութ/
ՀԱԿ-ն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրւթյունների ընթացքը վերահսկելու համար ստեղծել է elections.anc.am կայքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը շեշտեց՝ կայքը կարևոր գործիք կլինի ընտրությունների օրը ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար:
«Հատուկ կայք ենք ստեղծել, որի ամբողջ նպատակը պետք է լինի այն, որ բոլորս միասին կարողանանք վերահսկել հնարավոր բոլոր ընտրախախտումները տեղամասերում: 2003թ.-ից պայքարել ենք ստորագրած ցուցակների հրապարակման համարը, որը վերջապես կարողացանք պարտադրել մեր իշխանություններին: Այսուհետ ցանկացած մարդ աշխարհում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից կկարողանա ներբեռնել ստորագրված ցուցակները, ստուգել՝ կոնկրետ մարդկանց անվան դեմ ինչ ստորագրություն է դրված:
Կան այլ մեխանիզմներ՝ տեսախցիկների տեղադրումը տեղամասերում, շնորհիվ որոնց ամբողջ գործողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերում, պահվելու է դրանց տեսագրությունը: Կան սարքավորումներ, որոնք նույնականացնելու են ընտրողին: Այս ամբողջը տեղամասերում բացառելու է կամ մինիմումի է հասցնելու ընտրատեղամասերում խախտումը»,- նշեց Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: