Մենք մի փոքր հեղափոխություն արեցինք, որը դեռևս անտեսանելի է. Լ. Զուրաբյան (տեսանյութ)
«Մեկ տարի առաջ մենք մի փոքր հեղափոխություն արեցինք, որը դեռևս անտեսանելի է։ Եթե հիշում եք, 4+4+4 ձևաչափով Կոնգեսը և ՀԺԿ-ն միջազգային հանրության օգնությամբ պարտադրեցին իշխանություններին ընտրությունների օրինականացման մի շարք մեխանիզմներ հաստատել: Այն ժամանակ շատերը չհասկացան դրա իմաստը, և հասանք նրան, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակները ընտրություններից հետո օրինական կհրապարակվեն: Հասանք նրան, որ բոլոր խոշոր տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կհեռարձակեն ամբողջ ընտրական պրոցեսը ՝ ներառյալ հաշվարկը։ Կտեղադրվեն էլեկտրոնային սարքավորումներ, որոնք կնույնականացնեն ընտրողներին»,-այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ ապրիլի 2-ին իր քվեարկությամբ ժողովուրդը կարող է հեղափոխություն իրականացնել երկրում:
«Ուստի կոչ եմ անում՝ եկե՛ք ապրիլի 2-ին կատարենք այդ հեղափոխությունը, եկե՛ք և քվեարկե՛ք Կոնգրես և ՀԺԿ դաշինքի օգտին, որպեսզի երկրում հաստատվի ժողովրդավարություն, մեր շուրջ հաստատվի խաղաղություն, որ բացվեն բոլոր ճանապարհները և մենք ազատ առևտուր ունենք աշխարհի բոլոր երկրների հետ՝ ներառյալ մեր հարևանների»,-ասաց նա: