18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել. Արամ Մանուկյան (տեսանյութ)

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց. «Հիշեք այս օրը, մենք ոչ միայն ստիպելու ենք ՀՀ-ի իշխանություններին, այլ ստիպելու ենք նաև Ադրբեջանի իշխանություններին, որ խաղաղություն բերեն Անդրկովկասին։ Հիշեք այս օրը՝ մոտ է լինելու խաղաղության հաստատումը մեր երկրում և տարածաշրջանում։ 

Այսօր դրական, ոգևորող բաներ եմ ասելու, ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել»,-ասաց նա:

Ա. Մանուկյանն ընդգծեց, որ քանի դեռ իրենք պայքարում են, ոչ մի փող, ոչ մի կաշառք, ծախված ուսուցիչ ու ստրուկ իրենց կամքը չեն թելադրելու:

Արամ Մանուկյանը նշեց, թե իրենք առաջին անգամ 30 տարվա պայքարի մեջ խաղաղության երթ են անցկացնելու:  

«Այն սերունդը, որը հաղթանակ է տարել Ղարաբաղում, որը ընդարձակել է Ղարաբաղը, այսօր ասում է՝ ՀՀ-ն պետք է խաղաղության ճանապարհով գնա, և նրանք ովքեր հաղթանակ են տարել, նրանք էլ կբերեն ՀՀ-ին խաղաղությունը։ Մեր ցանկությունը, մեր կամքն այս առումով անկոտրում է»,-ասաց նա: 

Արամ Մանուկյանը նշեց, թե շատ ասելիք չկա, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից հետո ոչինչ ասել հնարավոր չէ:  

«Բոլորս հպարտանում ենք, որ ունենք նման ղեկավար, նման քաղաքական գործիչ, որը համաշխարհային մակարդակի է»,-ասաց Մանուկյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ