14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Երբ կեղտոտ ներքնազգեստը թաքցնում ենք, մկներն են բույն դնում …». Կոռնիձորի Արոն` Սեյրան Օհանյանին /տեսանյութ/

«Ես չեմ ուզում Սեյրան Օհանյանի համար սև պիառ անեմ, բայց սպիտակ պիառ էլ չեմ ուզում անել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր»  ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

Նշենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համարի թեկնածուն է, իր քարոզարշավի ժամանակ միշտ ընդգծում է, որ ինքը բանակ է ստեղծել, որը եղել է զերծ կոռուպցիայից և եղել է իդեալական:

«Մենք տարածքներ ենք կորցրել ու առ այսօր այդ տարածքները հետ չեն բերվել: Ես կցանկանայի Օհանյանի ասած` իդեալական բանակը իրականություն լիներ ու բանակը լիներ մուրճիկը Կովկասի, որին ձգտել եմ ես»,-նշեց Կոռնիձորի Արոն և հավելեց, որ բոլորս ձգտում էինք ունենալ ռենջերների նման բանակ, բայց ստացել ենք այլ ոճի մեջ:

«Բայց, երբ մենք մեր կեղտոտ ներքնազգեստը ցույց ենք տալիս ժամանակին, միշտ ներքին ներքնազգեստը` մաքուր է լինում, երբ թաքցնում ենք` կեղտոտ է լինում ու մկներն էլ բույն են դնում մեջը: Հիմա կարող եմ ասել բույն դրած մկների կարգավիճակին ենք հասել…»,-եզրափակեց Արա խուդավերդյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ