06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանի կինը լաց եղավ /տեսանյութ/

Ազգությամբ եզդի հերոս Սիդար Ալոյանի տատը այսօր` մարտի 28-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին եկել էր իրեն հուզող խոսքը հնչեցնելու:

«Եկել եմ գլուխս խոնարհեմ Սեյրան Օհանյանի առաջ, որն ինձ հետ հավասար ողբում էր մեր վիշտը, նրա արցունքների շիթերը թափվում էին իմ Սիդարի վրա: Ոնց կարող եմ մոռանալ մարդուն, որը իր մարմնի կեսը թողեց պատերազմի դաշտում»,-նշեց եզդի կինը հավելելով, որ փորձել է հանդիպել Կարեն կարապետյանին, սակայն իրեն թույլ չեն տվել:

Եզդի կնոջը մոտեցավ նաև Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, որը այսօր ամուսնու կողքին էր: Ռուզաննա Խաչատրյանը գրկեց Զինա Մհոյանին  և նշեց, որ կիսում է նրա վիշտը: Սեյրան Օհանյանի կինը անընդհատ սրբում էր արցունքները և նշում, որ ինքը ամուսնու հետ միասին զինվորի կողքին է:

Նշենք, որ 2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30- ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է գործել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից զոհվել էր ժամկետային զինծառայող 1996թ. ծնված շարքային Սիդար Իգորի Ալոյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ