05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մեղքս ես էլ պիտի խոստովանեմ. Հ. Բագրատյան (տեսանյութ)

«Մարդիկ կան, որ հետաքրրքվում են, մարդիկ կան ասում են՝ ինչո՞ւ ես է եկել, կաշառքը տուր, գնա: Տարբեր են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով քարոզարշավի ընթացքն, ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներով» առաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ երեկ Շինուհայր գյուղում են եղել, բոլորը եկել էին հանդիպման: «Մի 300 մարդ եկել էին, կանայք էին եկել հիմնականում: Պարզվում է, որ գյուղեր կան, որ հացի կանայք չեն նստում տղամարդկանց հետ, շեն գյուղ, շեն տներ: Գնացինք Գորիս, գուցե մեր թեկնածուն խնդիր ուներ, եկել են դրանից 2 անգամ պակաս, իսկ Գորիսն ավելի մեծ բնակչություն ունի»,-նշեց նա:

Վերջինս նախ նշեց, որ մարդիկ վախենում են, իսկ ՀՀԿ-ականներն իրենց ասում են՝ ի՞նչ եք ասում, թե վախեցած են, բայց հելնում են, շենքերից նայում, հետո տեսնում են, որ կարելի է, որ այնտեղ մարդ չեն սպանում, գնում են:

«Մի քիչ սուտ է, որ ասում են, թե ինչքան խելքը գլխին մարդ կա, գնացել են, լուրջ ընտրողներ պիտի որ լինեն»,-նկատեց նա: Իրենց հիմնական ընտրողներին Հ. Բագրատյանը մտավորականների մեջ է տեսնում:  «Մեղքս պիտի խոստովանեմ այն չափով, որ ունեմ, որ չստացվեց ընդդիմադիրներին միավորվել»,-հայտարարեց նա: Իսկ միավորվել կցանկանար «Ելքի» հետ, նաև ՀԱԿ-ի, եթե մոտեցումները խաղաղության հարցում չլինեին այնպիսին, ինչպիսին կան: «Հսկայական ուժ էր, ու մի 40 տոկոս ձայն կունենային, ես ամեն ինչ արել եմ, ամեն ամբիցիա մի կողմ եմ դրել, բայց չստացվեց»,-եզրափակեց Հ. Բագրատյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ