05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարեն Կարապետյանի դեպքով ու LoveArmenia գրածներով».թեժ բանավեճ /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 27-ին « Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչպես են թեկնածուները վերաբերվում օրեր առաջ հրապարակված  ուսուցիչների ձայնագրություններին, որտեղ նրանք ակամա խոստովանում են, որ ՀՀԿ-ի համար մարդկանց են հավաքագրել, ՀՀԿ- ական պատգամավորության  Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Երեւի շատերը տեղյակ չեն ՀՀԿ –ի կուսակցական կառուցվածքից, եթե իմանային, սկանդալային չէին որակի: Ես ղեկավարում եմ ՀՀԿ Շիրակի մարզի Գյումրիի երկու կառույցը, եւ այդ կառույցը լոկ ձեւական չէ: Դպրոցի տնօրեն Ղազարյան Արթուրը ասում է՝ Սուքիաս Ավետիսյանին է տվել ցուցակը, բա էլ ո՞ւմ պետք ա տար, ես կզարմանայի, որ ուրիշին տար: Նա դպրոցի տնօրեն լինելուց առաջ մեր կուսակցության անդամ է ու կառույցի աշխատակից,  նա պետք է ցուցակագրեր ՀՀԿ-ականներին, նրանց մեջ կարող են լինել եւ ուսուցիչներ եւ ծնողներ: Նրանք էլ ազատ քաղաքացի են ու կարող են լինել կուսակցական»:

«Ելք»  դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանը այս ամենը նորմալ երեւույթ չի համարում: Ըստ նրա՝ տնօրենները չարաշահել են իրենց վարչական ռեսուրսը. «Կարեն Կարապետյանի դեպքով ու LoveArmenia գրածներով ասում են ամեն ինչ այլ է, բայց հիմա փաստ է, որ ոչինչ չի փոխվել, բոլոր մեթոդները ՀՀԿ-ի մնացել են նույնը։ Ինչպես իրենք եկել են իշխանության, այնպես էլ փորձում են պահել այդ իշխանությունը: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե նրանք նորից գան, ոչինչ երկրում չի փոխվելու»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ